Մատչելիության հղումներ

logo-print

Սպասվում է առանց տեղումների եղանակ


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են թույլ տեղումներ, հիմնականում՝ ձյուն, լեռներում և լեռնանցքներում՝ մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG