Մատչելիության հղումներ

Ստամբուլի դատարանը հրահանգել է ձերբակալել Ֆեթհուլլա Գյուլենին


Ռեջեփ Էրդողան, Ֆեթհուլլա Գյուլեն
Ռեջեփ Էրդողան, Ֆեթհուլլա Գյուլեն

Թուրքական դատարանն այսօր հրահանգել է ձերբակալել Միացյալ Նահանգներում բնակվող, ազգությամբ թուրք կրոնական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենին, որի կողմնակիցները վերջին շրջանում սուր հակամարտության մեջ են հայտնվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Քրեական գործերով Ստամբուլի առաջին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, որում մասնավորաբար նշված է.- «Գյուլենը «Հիզմեթ» անունը կրող հանցավոր խմբավորման պարագլուխն է: Այս կառույցը, օրենսդրության մի շարք խախտումներ թույլ տալով, կարողացել է ճյուղավորված ներկայություն ձեռք բերել թուրքական լրատվամիջոցներում, տնտեսական և իշխանական շրջանակներում»:

Հիշեցնենք, անցած կիրակի Թուրքիայում լրատվամիջոցների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ էին ձերբակալվել, ովքեր, ըստ այդ երկրի իշխանությունների, կապեր ունեն Գյուլենի հետ։ Այս ձերբակալությունների պատճառով Թուրքիան հայտնվել է Արևմուտքի խիստ քննադատության տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG