Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի և Կանադայի դեմ


Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչ

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչ

Մոսկվան արձագանքում է ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունների կողմից նոր պատժամիջոցների սահմանման մասին երեկ հրապարակված որոշմանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես կգա պատասխան քայլերով:

«Խորհուրդ կտայի Վաշինգտոնին և Օտտավային մտածել այն հետևանքների մասին, որոնց հանգեցնելու է պատժամիջոցների այս նոր փաթեթի սահմանումը»,- նշել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության մամուլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG