Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինին


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ուրբաթ երեկոյան Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

Պաշտոնական Թբիլիսիի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Վլադիմիր Պուտինի` հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հնչեցված այնպնդմանը, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում վրացական ղեկավարության հետ բանակցությունների մեջ:

«Նախագահ Մարգվելաշվիլին, սակայն, Վլադիմիր Պուտինի հետ պատրաստ է քննարկել միայն մեկ հարց` Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի ճակատագրերը»,- նշել է Իմերլիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG