Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի նիստին


Սեյրան Օհանյանը զորամասերից մեկում, արխիվ
Սեյրան Օհանյանը զորամասերից մեկում, արխիվ

Կիրակի՝ դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

«Նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015 թվականի պլանը»,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG