Մատչելիության հղումներ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ օրը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ։

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ,զրույցի ընթացքում վարչապետը նշել է, ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և այստեղ բարձր է գնահատում անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի կառավարության կողմից շարունակական ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Ջոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան կապերն այսուհետ ևս դինամիկ կզարգանան` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG