Մատչելիության հղումներ

Մառախուղի պատճառով երկու ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում


«Զվարթնոց» օդանավակայանը
«Զվարթնոց» օդանավակայանը

Այսօր առավոտյան ուժեղ մառախուղի պատճառով Ռոստովից և Մինվոդիից Երևան ժամանող ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինչպես «Ազատությանը» հայտնեց «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը, Ռոստով-Երևան ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Սոչիում, իսկ Մինվոդի-Երևան ինքնաթիռը ետ է գնացել։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG