Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը ցրել է բելառուսական կողմի մտահոգությունը՝ ԵՏՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի մասին


Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կցված է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում:

Այս մասին, ըստ բելառուսական БЕЛТА գործակալության, Միխնևիչը հայտարարել է՝ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

«Մենք մտահոգություններ ունեինք, որ Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմը ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Այդ մասին հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն է հնչել», - ասել է դիվանագետը:

Նշենք, որ այսօր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Չորեքշաբթի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացրել էր նաև ՌԴ Դաշնային խորհուրդը, իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն էր հավանություն տվել փաստաթղթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG