Մատչելիության հղումներ

Դատախազը դիվերսանտի համար ցմահ ազատազրկում պահանջեց


Դիլհամ Ասկերովը դատարանում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ․

Դիլհամ Ասկերովը դատարանում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ․

Այսօր Ստեփանակերտում շարունակվող դատավարության ժամանակ դատախազ Կարեն Գաբրիելյանը պահանջել է այս տարվա հուլիսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին դատապարտել ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:

Հիշեցնենք, որ դիվերսանտները մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG