Մատչելիության հղումներ

Ջոխար Ցարնաևը առաջին անգամ կանգնել է դատարանի առջև


Ջոխար Ցարնաևի մատիտանկարը բոստոնյան դատարանից,

Ջոխար Ցարնաևի մատիտանկարը բոստոնյան դատարանից,

Բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունների մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևը այսօր առաջին անգամ կանգնել է դատարանի առջև՝ նախնական լսումների համար:

Դատական հիմնական պրոցեսը կսկսվի 2015-ի հունվարին:

2013 թվականին բոստոնյան զույգ պայթյունների հետևանքով զոհվեց մարաթոնին մասնակցող երեք մարդ, 260-ից ավելի մարդ վիրավորվել էր:

ԱՄՆ-ի դատախազության տվյալներով՝ Ցարնաևը պայթյուններն իրականացրել էր իր ավագ եղբոր՝ Թամերլանի հետ, ով մահացել էր ոստիկանության հետ հրաձգության ժամանակ:

Ջոխար Ցանրանևի մեղադրանքը բաղկացած է 30 կետերից: Եթե նա մեղավոր ճանաչվի, նա հավանաբար մահապատժի կդատապարտվի: Ցարնաևը չի ընդունում իր մեղքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG