Մատչելիության հղումներ

logo-print

2015-ին կավելանա Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին


Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլի

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլի

Համաշխարհային բանկն այսօր ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել, որ 2015-ին բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ:

«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականացման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը»,- ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր:

«Աշխատատեղերը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր են երկարաժամկետ հեռանկարում»,- նշված է հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015 թվականի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG