Մատչելիության հղումներ

Սոցիալական ծառայության աշխատակցի՝ կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է


Ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար սոցիալական ծառայության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պարզվել է, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, ով պետք է ապահովեր Լոռու մարզի Լեռնավան համայնքի բնակիչների սոցիալական ծառայությունները, այդ թվում՝ տրամադրեր ընտանեկան նպաստը,բնակիչներիցպահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն։

Մասնավորապես,բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Լեռնավան համայնքի համայնքապետարանի առաջատար մասնագետի միջոցով պահանջել և 2014 թվականի հունվար, հունիս և սեպտեմբեր ամիսներին ստացել է ապօրինի վարձատրություն:

Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել 311.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու հոդվածով:

«Իսկ համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311.1-րդ հոդվածի 1-ին մասով», - մասնավորապես ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG