Երեկ ամփոփվեց Հայաստանի պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014 թվականի համագործակցության ծրագիրը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը 2014 թվականի ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հավաստագրեր հանձնեցին:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, Սեյրան Օհանյանը և Անդրեյ Սորոկինը նաև ստորագրեցին համագործակցության 2015 թվականի ծրագիրը: