Մատչելիության հղումներ

Պուտինը գովաբանել է Իրանի ճկունությունը միջուկային բանակցություններում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը շատ մեծ ճկունություն է ցուցաբերել իր միջուկային ծրագրի շուրջ աշխարհի գերտերությունների հետ բանակցություններում։

Պուտինը նաև ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու վերջնական համաձայնություն ձեռք չբերվեց բանակցությունների ժամանակ, ինչը Թեհրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու դիմաց կսահմանափակեր միջուկային գործողությունները։

Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ պատրաստվում է մի քանի էներգաբլոկ ևս կառուցել Իրանում և, չնայած այլ երկրների ճնշումներին, Մոսկվան չի պատրաստվում սահմանափակել իր կապերը Թեհրանի հետ։

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ճկունության վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիքին են եվրոպացի պաշտոնյաները, որոնք կոչ են անում Իրանին «լինել ավելի համարձակ ու ճկուն և կատարել ստրատեգիական ընտրություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG