Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն անհանգստացած է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հալածանքներից


ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմ Մալինովսկի

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմ Մալինովսկի

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմ Մալինովսկին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ վերջին հալածանքներից։

Ըստ Մալինովսկու՝ ԱՄՆ-ի պաշտոնյաները լուրջ քննարկումներ են իրականացրել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ՝ կապված իրավապաշտպան ամուսիններ Յունուսների ու լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանքների հետ։

Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով, ամերիկացիները հասկացրել են ադրբեջանցիներին, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարող են վտանգվել՝ քաղաքացիական հասարակության նկատմամբ Բաքվի գործողությունների պատճառով:

«Միացյալ Նահանգներն ուզում է ազատության մեջ տեսնել այդ մարդկանց»,- հավելել է պետքարտուղարի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG