Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ առաջնորդները Ղրիմում ներդրումներ անելու արգելքի մասին որոշում են ընդունել


Եվրամիության առաջնորդներն այսօր Ղրիմի թերակղզում ներդրումներ անելու արգելքի որոշում են ընդունել: Ավելի վաղ Եվրամիության արտգործնախարարները որոշել էին, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան չճանաչելու քաղաքականությունը պետք է ուղեկցվի ավելի խիստ պատժամիջոցներով:

Այս որոշմամբ Եվրամիության քաղաքացիներին և ԵՄ-ում գրանցված ընկերություններին արգելվում է Ղրիմի թերակղզում անշարժ գույք գնել, ղրիմյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնել, ղրիմյան ընկերություններ, դրանց բաժնետոմսեր գնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG