Մատչելիության հղումներ

Յուրի Վարդանյանի որդին ազատ է արձակվել


4.5 տարի ազատազրկման դատապարտված լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի նախկին նախարար և Վրաստանում Հայաստանի այժմյան դեսպան Յուրի Վարդանյանի որդին դատարանի որոշմամբ երեկ ազատ է արձակվել:

Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատեց լուրն ու հավելեց, որ Դավիթ Վարդանյանի պայմանական վաղակետ ազատման որոշումը կայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը:

Ղլեչյանը փոխանցեց, որ դատարանի վճռով հարկադիր բուժման կարիք զգացող 30-ամյա Դավիթ Վարդանյանը շուրջ երկու ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղից էլ երեկ ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը 4,5 տարվա ազատազրկման էր դատապարտել Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն՝ 30-ամյա Դավիթ Վարդանյանին:

Դավիթ Վարդանյանը մեղադրվում է 2013 թ. հոկտեմբերի 4-ից 12-ը Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG