Մատչելիության հղումներ

logo-print

Ուլուկաև. ՌԴ կառավարությունը երկիրը ճգնաժամից հանելու ռազմավարական ծրագիր չունի


Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաև, արխիվ

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաև, արխիվ

Ռուսաստանի կառավարությունը չունի երկիրը ճգնաժամից հանելու ռազմավարական ծրագիր, «Ведомости» թերթի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևը՝ նշելով, որ Ռուսաստանն ընդամենը «արձագանքներ» է տալիս առկա մարտահրավերներին։

Ռուսաստանում ստեղծված իրավիճակը նախարարը համեմատել է փոթորիկի հետ՝ ընդգծելով, որ նախապատրաստողը իշխանություններն էին։

Ուլուկաևի խոսքով, Ռուսաստանի տնտեսությունն այսօր միաժամանակ երեք ճգնաժամ է ապրում՝ այդ թվում կառուցվածքային և աշխարհաքաղաքական, և եթե դեպքերից առաջ չանցի, սահուն անկման կգնա։

Տնտեսական զարգացման նախարարը խոստովանել է, որ երկրի տնտեսական աճն այլևս առաջվանը չի լինի՝ ընդգծելով, որ եթե չլինեին Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, նավթի գների անկումը, և եթե «իշխանությունները հիմարություններ չգործեին», երկրի տնտեսական աճը կկազմեր 2.5-3 տոկոս։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները երկարատև են, որովհետև ԱՄՆ-ի ընդունած որոշումները չեղարկել դժվար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG