Մատչելիության հղումներ

Տասնյակ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել


Նոր Նորքի զանգվածներ բարձրացող տասնյակ երթուղիների վարորդներ առավոտից գործադուլ են հայտարարել։ Այս պահին հարյուրի հասնող մեքենաներ կայանված են Մյասնիկյան պողոտայի երկայնքով։

Վարորդները դժգոհում են գազի թանկացումից՝ պնդելով, որ այս պայմաններում այլևս հնարավոր չէ շարունակել աշխատանքը։ Նրանք նաև ընդգծում են, որ իրենց բարձրացրած բողոքին ո՛չ իշխանություններն են արձագանքում, ո՛չ էլ գծատերերը՝ թանկացումների ողջ բեռը թողնելով իրենց ուսերին։ Վարորդները պնդում են, որ վերջին օրերին աշխատել են վնասով։

Տեղում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ովքեր հորդորում են վարորդներին զերծ մնալ բողոքի ակցիան մայրաքաղաքի կենտրոնում շարունակելուց։

«Ազատության» տեղեկություններով՝ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններ սպասարկող երթուղիների վարորդները ևս գործադուլ են հայտարարել։

Կարլեն Ասլանյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG