Մատչելիության հղումներ

Եվրամիությունը զսպվածության և օրենքի սահմաններում գործելու կոչ է արել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին՝ կապված Չեչնիայում ահաբեկչական հարձակումներին պատասխանելու` Կադիրովի գործողությունների հետ։

Ահաբեկիչների տների ու նրանց հարազատների վրա հարձակումները էլ ավելի կարող են սրել առանց այդ էլ լարված իրավիճակը, ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանիչը։

Նա միևնույն ժամանակ կոչ է արել Կադիրովին դադարեցնել հարձակումներն իրավապաշտպան կառույցների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG