Մատչելիության հղումներ

Ուկրաինան կորդեգրի եվրատլանտյան անվտանգության ինտեգրացիայի ուղին


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով Լեհաստանի խորհրդարանում, հայտարարել է, որ խնդրելու է Գերագույն ռադային վերացնել որևէ դաշինքի չանդամակցելու Ուկրաինայի կարգավիճակը։

Պորոշենկոն հավելել է, որ իր երկիրը վերադարձնելու է դեպի եվրաատլանտյան անվտանգության ինտեգրման ուղի։ 2010 թվականին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընդունած օրենքով երկիրն իրավունք չունի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Պորոշենկոն նաև ասել է, որ Ուկրաինայի նպատակն է դիմել Եվրամիությանը՝ 2020 թվականից այդ կառույցին անդամակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG