Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի ծրագրում որևէ «հատուկ հայտարարությամբ» հանդես գալ ռուբլու սրընթաց անկման և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մասին:

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը մշտական կապի մեջ է կառավարության հետ, բայց չի նախատեսում արտակարգ հանդիպումներ կամ հայտարարություններ:

Այսօր առավոտյան՝ մինչ վաճառքի սկիզբը, Մոսկվայի ֆոնդային բորսայում ռուբլին շարունակում էր անկում ապրել. 1 դոլարը վաճառվում էր 72 ռուբլի 50 կոպեկով՝ աճելով մոտ 5 ռուբլով, եվրոն՝ 88 ռուբլով, աճելով մոտ 3 ռուբլով։ Կեսօրին մոտ ռուբլու արժույթը մի փոքր դիրքերն ամրապնդել է, 1 դոլարը վաճառվում էր 66 ռուբլով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG