Մատչելիության հղումներ

Չինաստանը ավելացնում է ներդրումներն Արևելյան Եվրոպայում


Չինաստանը պատրաստվում է 3 միլիարդ դոլար (2.4 միլիարդ եվրո) կապիտալով նոր ներդրումային հիմնադրամ ստեղծել, որի գործունեությանը ոլորտը կներառի արևելյան Եվրոպան:

Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը այս մասին հայտարարել է Բելգրադում կենտրոնական և արևելյան Եվրոպայի 16 երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովի ընթացքում:

Լի Կեցիանը, իրեն ուղեկցող 200 չինացի գործարարների հետ, Սերբիայում է դեպի Եվրոպա կատարած իր եռօրյա այցի շրջանակում:Չինաստանի վարչապետը պատրաստվում է պայմանագիր կնքել Հունգարիայի և Սերբիայի հետ՝ Չինաստանի կողմից Բելգրադի և Բուդապեշտի միջև արագընթաց երկաթուղագիծ կառուցելու մասին:

Դեկտեմբերի 18-ին Լի Կեցիանը կմասնակցի Բելգրադում 170-միլիոն եվրո արժողությամբ կամրջի բացման արարողությանը, որը նույնպես կառուցվել է Չինաստանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG