Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չի անդրադառնա Ադրբեջանի շահերի վրա»


Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկևիչը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա Ադրբեջանի շահերի վրա:

«Հայաստանի՝ այդ միությանն անդամակցությունը պետք է իրականացվի միջազգային իրավունքին համապատասխան: Դա ոչ մի կերպ չպետք է ոտնահարի Ադրբեջանի շահերը», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է դիվանագետը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում միության անդամների թիվը կավելանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG