Մատչելիության հղումներ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կալանավորված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

Կազմակերպության կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով:

Ըստ Amnesty International-ի՝ Ադրբեջանում 23 «խղճի բանտարկյալ կա»: Իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է ապահովել քաղաքացիների իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG