Մատչելիության հղումներ

«Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ անգամ չեն կիսվում մամուլի հետ հետ, չի նշանակում, թե նրանք չեն աշխատում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն՝ պատասխանելով APA գործակալության հարցին:

Դեսպանը նշել է, որ համանախագահները լուրջ աշխատանք են կատարում և անում են ամեն հնարավորը, որպեսզի հակամարտության կողմերի միջև երկխոսությունը վերականգնվի և բանակցությունները ավելի հաճախակի դառնան:

«Ես հետևում են բանակցային գործընթացին և տեղեկանում են ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր նորություններին, սակայն խաղաղ բանակցությունները իմ պարտականությունների մեջ չեն մտնում: Ես տեղյակ չեմ համանախագահների ծրագրերից, և չգիտեմ, թե ինչու են նրանք այդչափ զգուշավոր: Սակայն կարող եմ ասել, որ համանախագահների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և նրանք մշտապես կապի մեջ են Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG