Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը Ինջիղուլյանի վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն է կազմակերպել


Հակոբ Ինջիղուլյանին «Զվարթնոց» օդակայանում դիմավորում են ծնողները, արխիվ
Հակոբ Ինջիղուլյանին «Զվարթնոց» օդակայանում դիմավորում են ծնողները, արխիվ

Այսօր տեղի է ունեցել զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանական գերության մեջ անցկացրեց մեկ տարուց ավելի:

«Տեսանյութում հստակորեն երևում է, որ գերեվարումից հետո Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ բռնություններ են գործադրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը:

Նա փոխանցեց, որ Ադրբեջանում նկարահանված տեսանյութը, որըառգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից, ում նկատմամբ Լեռնային Ղարաբաղում դատաքննություն է իրականացվում, «վերականգնվել էր դիվերսանտների մոտ հայտնաբերված տեսագրող սարքից հայաստանցի մասնագետների կողմից»:

Միջազգային դիվանագիտական առաքելությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհուրդի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր ևս ներկա էին ցուցադրությանը, Գրիգորյանի խոսքով մտահոգություն հայտնեցին տեսանյութի բովանդակության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG