Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու պահին դասախոս է ձերբակալվել․ ԱԱԾ


Այսօր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիարակության» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

«Պարզվել է, որ Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG