Մատչելիության հղումներ

Հայաստանի կենտրոնական բանկն այսօր իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք 526 դրամ 32 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 523 դրամ 50 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Իսկ առևտրային բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի վաճառքը կազմել է 519 - 535 դրամ։

Հիշեցնենք՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG