Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Աշոտյան. Եվրամիությունը ՄԿՈւ ոլորտի կարևորագույն գործընկերն է


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Միջին մասնագիտական կրթության ոլորտում Եվրամիությունը հանդիսանում է նախարարության կարևորագույն գործընկերը, այսօր հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Այսօր տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի՝ 2007-2015 թվականների ԵՄ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունքների իրազեկումը։

Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կրթության նախարարն ընդգծել է, որ ոլորտներ կան, որտեղ ԵՄ աջակցությունը ճակատագրական է եղել այդ բնագավառի զարգացման համար:

«Միջին մասնագիտական կրթության ոլորտն անկախության ձեռք բերումից ի վեր վերագնահատման կարիք է ունեցել։ 2007 թվականից մեկնարկած բյուջետային աջակցության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Հայաստանին` նոր որակի փոփոխություններ իրականացնել վերոնշյալ ոլորտում», - նշել է նախարարը` հույս հայտնելով, որ աջակցությունը ոլորտին կկրի շարունակական բնույթ:

Նախարար տեղեկացրել է, որ 2014-2015 թվականի բյուջետային աջակցության ծրագրով կվերանորոգվի հինգ քոլեջ, կիրականացվի վերազինման և ժամանակակից սարքավորումներով համալրման գործընթաց:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին կարևորել է աջակցությունը միջին մասնագիտական կրթության ոլորտին։

2004 թվականին Հայաստանը միացել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը կիսող երկրների խմբին: Հայաստանին բյուջետային աջակցությունը կազմել է 40 միլիոն եվրո՝ 2007-2015 թվականների ժամանակահատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG