Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանն այցելել են մարտական հենակետեր


Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության անցկացման պայմաններին, անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG