Մատչելիության հղումներ

logo-print

Ոչ իշխանական չորս ուժերը կրկին բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը


Ազգային ժողովի չորս խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը» այսօր ևս բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը: Հայ հեղափոխական դաշնակցությունը ինչպես երեկ, այնպես էլ այսօր չի միացել այս խմբակցությունների բոյկոտին:

Չորս ուժերը այսօր նիստ են անցկացրել և քիչ անց հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով:

Երկուշաբթի օրը, հիշեցնենք, այս չորս խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանի արտահերթ նիստը՝ պահանջելով մինչև օրակարգի մյուս հարցերին անցնելը, արտահերթ նիստ հրավիրել և քննարկման առարկա դարձնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը, ինչպես նաև վերջին օրերին երկրում արձանագրված բռնության դեպքերը:

Նրանց հաջողվեց հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները արտահերթ նիստ հրավիրելու համար: Նիստը, սակայն, չկայացավ, Հանրապետականի բացակայության պատճառով քվորում չապահովվեց։

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG