Մատչելիության հղումներ

Նոր հարցաքննություններ Դինքի սպանության գործով


Այսօր Ստամբուլի քրեական գործերով դատարանում Հրանտ Դինքի սպանության վերաբացված հետաքննության շրջանակներում ցուցմունքներով է հանդես եկել քաղաքային ոստիկանության նախկին ղեկավար Ջելալեդդին Ջերահը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր Դինքի սպանության ժամանակահատվածում:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, հարցաքննությունը վարել է Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ, դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Յոսուֆ Հաքը Դողանը: Հարցաքննության մանրամասները հայտնի չեն:

Ոստիկանության նախկին ղեկավարը, ըստ Hurriyet-ի, հրաժարվել է պատասխանել դատարանի շենքի մոտ հավաքված լրագրողների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG