Մատչելիության հղումներ

ՊՆ նախարարն ու «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչը քննարկել են տեղեկատվության անվտանգությանը վերաբերող հարցեր


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային:

ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Մայքրոսոֆթ» առաջարկած ծառայությունները` անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբեռանվտանգության բնագավառում ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG