Մատչելիության հղումներ

Իսլամիստական խմբավորումը սիրիական բանակի ռազմաբազա է գրավել


Իսլամիստ զինյալները երկօրյա ծանր մարտերից հետո գրավել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող սիրիական բանակի ռազմաբազան:

Սիրիացի ակտիվիստների փոխանցմամբ՝ Իդլիբ մարզում գտնվող կարևորագույն այս ռազմաբազան գրավել են «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություններ ունեցող «Ալ-Նուսրա» ճակատը և այլ իսլամիստ խմբեր:

Մարտերի ընթացքում զոհվել են կառավարամետ 15 զինվորներ և ութ զինյալներ:

Այս ռազմաբազան արդեն երկու տարի է շրջափակման մեջ էր իսլամիստ զինյալների կողմից: Այն տեղակայված է Դամասկոսից Հալեպ տանող մայրուղու մոտ: Դրա գրավումը մեծ հաղթանակ է համարվում իսլամիստների համար:

Սիրիայում 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում արդեն 200 հազարից ավելի մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG