Մատչելիության հղումներ

ԿԲ-ն իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 1 դոլարը 494.46 դրամով


Հայաստանի կենտրոնական բանկն այսօր իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք 494 դրամ 46 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 493 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Իսկ առևտրային բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի վաճառքը կազմել է 500 - 515 դրամով։

Հիշեցնենք՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG