Մատչելիության հղումներ

Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպանին նոր՝ ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել


Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգան Ալիև, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգան Ալիև, արխիվ

Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգան Ալիևին նոր, ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել՝ առավելապես խոշոր չափերի յուրացում։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով փաստաբան Ջավադ Ջավադովին, նշում է, որ այս մեղադրանքի դեպքում ակտիվիստին սպառնում է 12 տարվա ազատազրկում։

Օգոստոսի 8-ից ձերբակալված Ինթիգան Ալիևը, ով միջազգային հանրությանը հայտնի է Ադրբեջանում իր իրավապաշտպան գործունեությամբ, այդ երկրի իրավապահների կողմից մեղադրվում է հարկերից խուսափելու, լիազորությունները չարաշահելու և անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։

Ավելի վաղ Ինթիգան Ալիևի կալանքը երկարաձգվել էր մինչև 2015 թվականի փետրվարի 8-ը։

Ակտիվիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG