Մատչելիության հղումներ

Արևմուտքը դատապարտում է Թուրքիայում իրականացված ձերբակալությունները


Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Թուրքիայի իշխանություններին` կիրակի օրը իրականացված ոստիկանական գործողության համար:

Թուրքական ոստիկանությունը երեկ առավոտյան իրականացրած գործողության արդյունքում ձերբակալել է Zaman օրաթերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլիին, Samanayolu մեդիա հոլդինգի ղեկավար Հիդայեթ Քարաջային, ինչպես նաև երկու տասնյակ այլլրագրողների` նրանց մեղադրելով «հակապետական գործունեություն ծավալելու, այդ նպատակով հանցավոր խումբ ստեղծելու մեջ»:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչՖեդերիկա Մոգերինին և ընդարձակման գծով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել են, որ տեղի ունեցածը հակասում է եվրոպական արժեքներին:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիի խոսքով էլ՝ «Վաշինգտոնը որպես Թուրքիայի դաշնակից կոչ է անում իշխանություններին չխաթարել թուրքական ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG