Մատչելիության հղումներ

Գյուղնախարարն ու ՀԲ ներկայացուցիչը համագործակցության ծրագրեր են քննարկել


Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության
Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին։

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գյուղնախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերն ու ընթացիկ խնդիրները։

Խնդիրներից Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես գյուղացիական տնտեսությունների խոշորացումն ու կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի վերազինումը, ապահովագրական համակարգի ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումն ու հաշվառումը, սպանդանոցների կառուցումը, կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացները։

Իր հերթին Լորա Բեյլին պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG