Մատչելիության հղումներ

Նազարբաև․ Մենք կվավերացնենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը


Ղազախստանում գտնվող Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հանդիպել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Նազարբաևը համատեղ զրույցի ընթացքում ասել է․- «Դեկտեմբերի 23-ին հանդիպում կլինի Մոսկվայում: Մենք կվավերացնենք Հայաստանին [ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը]: Գուցե այդ ժամանակ Ղրղըզստանն էլ պատրաստ լինի»:

Հիշեցնենք, Ռուսաստանի Պետդուման դեկտեմբերի 10-ին գրեթե միաձայն վավերացրեց այդ պայմանագիրը:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն պետությունների ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG