Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը


Դավիթ Հարությունյանը ելույթ է ունենում «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտին, 15-ը դեկտեմբերի, 2014թ.
Դավիթ Հարությունյանը ելույթ է ունենում «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտին, 15-ը դեկտեմբերի, 2014թ.

Այսօր ավարտվեց Հայաստանի և Եվրամիության համատեղ ջանքերով իրականացվող «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը, որը մեկնարկել էր երկու տարի առաջ։ 1.4 միլիոն եվրո արժողությամբ «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» այս ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից։

«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններից է: Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ, և այս գործում մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և այլ դոնորների աջակցությունը», - վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձն է փոխանցել Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ծրագրի ավարտի առիթով կազմակերպված համաժողովի մասնակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG