Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետի կուսակցությունը հաղթել է արտահերթ ընտրություններում


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում։

Խորհրդարանի ստորին պալատը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել էր նոյեմբերի 18-ին։ Որոշումն Աբեն հիմնավորել էր ժողովրդի ձայնը լսելու ցանկությամբ, քանի որ իր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չկարողացավ կատարել սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելու մասին 2012-ին ընտրողներին տված խոստումը։

Հարցումների համաձայն, այդուհանդերձ, այս ընտրություններում առաջատար է համարվում հենց Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Երկու տարի առաջ ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Աբեն խոստացել էր վերականգնել Ճապոնիայի տնտեսությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG