Մատչելիության հղումներ

ԵՄ ներկայացուցիչը դատապարտել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները


Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին քննադատել է Թուրքիայում 20-ից ավելի լրագրողների, մենեջերների ու զանգվածային լրատվամիջոցների այլ աշխատակիցների ձերբակալումը: Մոգերինին հայտարարել է, որ այդ ձերբակալությունները դեմ են եվրոպական արժեքներին։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն էլ իր հերթին թուրքական իշխանություններից երաշխիք է պահանջել, որ նրանց գործողությունները չեն խախտի ԶԼՄ-ների ազատությունն ու ժողովրդավարական այլ արժեքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG