Մատչելիության հղումներ

Օլանդն ու Մերկելը Ուկրաինային կոչ են արել շարունակել տնտեսական բարեփոխումները


Ֆրանսուա Օլանդ, Անգելա Մերկել

Ֆրանսուա Օլանդ, Անգելա Մերկել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ են արել Ուկրաինային առաջ շարժվել տնտեսական բարեփոխումների հարցում։

Մերկելի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում խրախուսել են Պորոշենկոյին՝ լայնածավալ բարեփոխումների իրականացման համար, ասելով, որ միայն այդ կերպ կարելի է վերականգնել տնտեսությունն ու ստանալ անհրաժեշտ միջազգային ֆինանսական աջակցություն։

Անցած շաբաթ Ուկրաինայի խորհրդարանը վավերացրեց կառավարության առաջարկած տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որի նպատակն է Արժույթի միջազգային հիմնադրամից և այլ ֆինանսական կառույցներից միլիարդավոր դոլարների աջակցություն ստանալը: Կառավարության ծրագիրը ներառում է հարկային համակարգի վերափոխում, էներգետիկական սակագների ավելացում և պետական ընկերությունների սեփականաշնորհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG