Մատչելիության հղումներ

logo-print

Չեչնիայում հրդեհվել է իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը


Գրոզնիում երեկ երեկոյան հրդեհվել է իրավապաշտպան կազմակերպություններից մեկի գրասենյակը: Ավելի վաղ «Միավորված մոբիլ խումբ» կոչվող կազմակերպության ակտիվիստները, ղեկվար Իգոր Կալյապինը քննդատել էին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին:

Օրերս Կադիրովը հայտարարել էր, թե ոստիկանության վրա հարձակվողների ընտանիքները, ազգականները պետք է վտարվեն Չեչնիայից, իսկ նրանց տները պետք է ոչնչացվեն։ Նա կոլեկտիվ պատժի կոչ էր արել:

Իգոր Կալյապինը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Չեչնիայի նախագահի հասցեին հնչեցրած իրենց քննադատություններից հետո անհայտ զինված մարդը հետապնդել է խմբի ակտիվիստներին։ Երեկ երեկոյան փորձ է արվել ներխուժել կազմակերպության գրասենյակ, իսկ ավելի ուշ այն հրդեհվել է:

Չնայած հետապնդումներին, իրավապաշտպանները չեն պատրաստվում դադարեցնել իրենց գործունեությունը Չեչնիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG