Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նստաշրջանում հաստատեց երկրի 2015 թվականի դաշնային բյուջեյի նախագիծը՝ 56 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։

1.1 տրիլիոն դոլարի բյուջե նախատեսող փաստաթուղթն ավելի վաղ հաստատել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ չնայած Կոնգրեսում պատրաստված բյուջետային փաստաթղթերի փաթեթը չի կարող իրենց ամբողջությամբ բավարարել, սակայն նախագահ Օբաման, այդուհանդերձ, կստորագրի այն։

New York Times-ի հաղորդմամբ, ըստ հաստատված նախագծի, ԱՄՆ-ը 2015-ին գումար կհատկացնի արտասահմանում ավելի շատ ռազմական գործողությունների և Աֆրիկայի արևմուտքում էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG