Մատչելիության հղումներ

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 16.30-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը։

Ապարան-Արագած, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Տավուշի մարզում մառախուղ է:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Նախարարության՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Աարակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար`անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG