Մատչելիության հղումներ

Ճապոնիայում ամփոփվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները


Ճապոնիայում ավարտվեցին խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները։ Ավելի քան 48 հազար ընտրատեղամասերը փակվեցին տեղական ժամանակով 20.00-ին (Երևանի ժամանակով` 15.00-ին)։

Ներկայացուցիչների պալատի 475 տեղին հավակնում էր 1191 թեկնածու։ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղելով Ճապոնիայի կառավարման և կապի նախարարությանը, փոխանցում է, որ ավարտից երկու ժամ առաջ ընտրություններին մասնակցել էր բնակչության 34.98 տոկոսը, ինչը գրեթե 7 տոկոսով պակաս է նախորդ ընտրություններում արձանագրված բնակչության մասնակցությունից։

Խորհրդարանի ստորին պալատը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել էր նոյեմբերի 18-ին։ Այս որոշումն Աբեն հիմնավորել էր ժողովրդի ձայնը լսելու ցանկությամբ, քանի որ իր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չկարողացավ կատարել սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելու մասին 2012-ին ընտրողներին տված խոստումը։ Հարցումների համաձայն, այդուհանդերձ, այս ընտրություններում առաջատար է համարվում հենց Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG