Մատչելիության հղումներ

Հայաստանի 26 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են


Այսօր Հայաստանի բոլոր 10-ը մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրություններ տեղի կունենան 26 համայնքներում, որոնցից 25-ում կընտրեն համայնքի ղեկավարի, Վայց Ձորի Թառաթումբում՝ համայնքապետարանի հաշվապահի։

Համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն կամ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները, կամ անկուսակցական թեկնածուներ։ Մեկ համայնքում՝ Գեղարքունիքի Գետիկում, ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամը։

ԿԸՀ տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Քվեարկությունը սկսվել է ժամը 8-ից, ընտրատեղամասերը կփակվեն 20.00-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG