Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում վաղը, դեկտեմբերի 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 15-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 16-18-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, դեկտեմբերի 17-18-ը ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում առաջիկա գիշերը, դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 14-ին, դեկտեմբերի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG